
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում հայտնել է, որ գերեվարվածների փոխանակաման հարցն այսօր ամենակարևորն ու ամենահրատապն է։ Նա նշել է, որ այս առումով որոշակի առաջընթաց կա։
«Կարևորագույն խդնիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձն է։ Այստեղ որոշակի առաջընթաց ունենք և այստեղ համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։
Ընդ որում ոչ միայն պատերազմի ժամանակ գերեվարված, այնպես էլ պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմում հայտնված անձինք։
Կստեղծվի այսպիսի մեխանիզմ, որպեսզի հետագայում էլ, եթե ինչ որ անուններ կպարզվեն ևս, նրանց վերադարձի համար խնդիրներ չծագեն», — ասել է Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձել է նաև հաջորդ կարևոր խնդրին՝ անհետ կորածների ճակատագրին։ Ըստ նրա՝ այս գործընթացը թեև դանդաղ, բայց ընթանում է։
«Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին գտնվում է ճանաչման փուլում։ 135 մարմին արդեն ճանաչվել և հանձնվել է»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է նաև, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց հետ կապված մանրամասներ չի հայտնել։
«Նրանց հետ կապված ևս աշխատանք է տարվում»,- նշել է վարչապետը։
«Սգո օր կհայտարարենք, երբ բոլոր մարմինների ճանաչենք»,- հավելել է Փաշինյանը։




