ԿարևորՀասարակություն

Արցախի քաղաքացիների համար աջակցող միջոցի ընթացակարգը պարզեցվել է

Արցախի քաղաքացիների համար սայլակ, քայլակ, հենակ և այլ աջակցող միջոցներ ստանալու համար այսուհետ կարիք չկա բժշկական կենտրոնից եզրակացություն ներկայացնել․ ընթացակարգը պարզեցվել է նախարարի հրամանով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նշվում է, որ այժմ հնարավոր կլինի գնահատել կարիքն ու տալ եզրակացություն` Բուժտեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա) ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։
 Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում քաղաքացուն անմիջապես կտրամադրվի անհրաժեշտ միջոցը ձեռք բերելու հավաստագիր։

https://www.facebook.com/mlsa.am/posts/3399696330143043

Կարդացեք նաև

Back to top button