ԿարևորՀասարակություն

Մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում․ վստահեցնում է ՊԲ հրամանատարությունը

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները:

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների:

«Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում:

Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- ասված է հայտարարության մեջ:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3885065338192474

Կարդացեք նաև

Back to top button