
ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, Հակոբյանը «Լուրերի» հետ զրույցում ասել է, որ իր այսօրվա հայտարարությունների առնչությամբ հարցեր են ուղղել, քիչ անց դուրս է եկել իրավապահ կառույցից:
Հարցին, թե արդյո՞ք իրեն մեղադրանք է առաջադրվել, Հակոբյանը պատասխանել է, որ հանցագործություն չի արել, որ մեղադրվի որևէ բանում:
ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը հայտնել է, որ քրեական գործ այս պահին հարուցված չէ:




