
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի: Միջնորդությունը մերժվել է:
«Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե նա առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին»՝ Ֆեյսբուքում գրել է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն ազատ կարձակվի։
Դատարանը ոչ օրինաչափ էր ճանաչել Բաղդասարյանի ձերբակալությունը և մերժել նրան կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը։
ԱԱԾ-ի ձերբակալված անձանց պահման վայրից ազատ է արձակվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:




