
Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն այսօր այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Մեծանուն երգչուհին երեկ համերգով հանդես եկավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Մինչ այդ երգչուհին վարպետության դասեր էր տվել երիտասարդ օպերային երգիչներին։
Հայաստան այցի ընթացքում Մոնսերատ Կաբալիեն մասնավոր այցով եղել է նաեւ Արցախում, ինչը հարուցել էր Ադրբեջանի բողոքը։




