ԿարևորՀասարակություն

Շարմազանովը, Ծառուկյանն ու Սաղաթելյանն ազատ են արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին ձերբակալելու որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով այն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը։

«Շարմազանովին ազատ արձակեցին։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը»,- գրել է Պետրոսյանը։

Էդուարդ Շարմազանովը ձերաբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի կասկածանքով։

Դատարանից ազատ է արձակվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Կարդացեք նաև

Back to top button