
Արցախում հայության դեմ իրականացված պատերազմական հանցագործություններից և էթնիկ զտումից հետո հիմա էլ փորձում եք ժխտե՞լ հայոց պատմությունն ու մշակույթը՝ ստերով ու կեղծ տեղեկություններով վերստին գրելով այն, թվիթերում գրել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որը պատերազմի օրերին Արցախում էր։
Նա իր այս գրառմամբ անդրադարձել է Դադիվանքի հետ կապված ադրբեջանական կողմից շրջանառվող պատմությանը։
After the war crimes and ethnic cleansing committed against the Armenians in Karabakh-Artsakh, their ancestral land, now you are trying to deny the Armenian history and culture by rewriting it with lies and false information??
— Jon Inarritu (@JonInarritu) November 11, 2020
Did you watch Pinocchio movie? You will love it ? https://t.co/qNVadDPj8D
Ադրբեջանի մշակույթի փոխնախար Անար Կամիրովն իր թվիթերյան էջում հրապարակել էր Դադիվանքի լուսանկարները և, անվանափոխելով հայկական վանական համալիրը, նշել, թե Խուդավանքը հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից է: Այնուհետև ավելացրել, թե վանքը 1992թ.-ին գրավել են հայկական ուժերը և, խախտելով Յունեսկոյի կոնվենցիան, փոխել են վանքի իրական ծագուբնաբանությունը:




