
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ:
«Կցանկանայի ուշադրություն հրավիրել խաղաղապահ ուժերի վրա: Խոսքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մասին է: Հայտարարության տեքստի հրապարակման ժամանակ ոչ ոք կասկած չի ունենա: Կցանկանայի ուշադրություն հրավիրել Ռուսաստանի նախագահի այն հայտարարության վրա, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի գծի երկայնքով գտնվող ռուս խաղաղապահներին», — ասել է նա:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել:
Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:




