ԿարևորՀասարակություն

Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Այս տարվա օգստոսից նա ծառայության փոխտնօրենն էր:

Ավելի վաղ նախագահը ստորագրել էր ԱԱԾ տնօրենի ժամանակավոր կատարողի պաշտոնից Միքայել Համբարձումյանին ազատելու մասին հրամանագիրը։

Կարդացեք նաև

Back to top button