
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ինչպես հայտնում ՌԴ նախագահի կայքը, քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:
Ռուսաստանի նախագահը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսային զրույցների մասին:
Դրանք ուղղված են եղել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելու և քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը հասնելուն, ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:




