ԿարևորՔաղաքական

Ռիգայում կասեցվել է հակահայկական բնույթի նյութերի տարածումը

Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոյեմբերի 5-ին “SIA Visual Agency” գովազդային գործակալության միջոցով Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա պատվիրել էր հակահայկական բնույթի նյութերի տարածում, որն անմիջապես կասեցվել է։ Այս մասին տեղեկացրել են Լատվիայում ՀՀ դեսպանությունից։

Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով գովազդային գործակալությունը, գիտակցելով իր կողմից թույլ տրված սխալը, դադարեցրել է հակահայկական նյութերի տարածումը և հանդես եկել հայտարարությամբ։

Համաձայն տարածված հայտարարության՝ “SIA Visual Agency” ընկերությունն ամբողջովին քաղաքականապես չեզոք ընկերություն է և միայն իրականացնում է գովազգային նյութերի տեխնիկական սպասարկում։

Ընկերությունը, ընդունելով, որ ներկայացված նյութերը վիրավորել են հայ համայնքի անդամների զգացմունքները, ներողություն է խնդրել հայ ժողովրդի ներկայացուցիչներից։

https://www.facebook.com/armemblit/posts/1780620932096013

Կարդացեք նաև

Back to top button