
Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունները պատրաստ են բանակցել ցուցարարների հետ, սակայն չեն հրաժարվել Գեզի այգու ծառերը հատելու ծագրերից, զանգվածային բողոքի նոր ալիք է հրահրել: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24»-ը, ցույցերը կրկին ավարտվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Ի տարբերություն նախորդ գիշերների, ոստիկանությունն այս անգամ արցունքաբեր գազ և ջրցաններ չի օգտագործել: Ի աջակցություն ցուցարարների՝ ակցիաներ են տեղի ունեցել նաև այլ երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում:
«Արդեն մի քանի օր է` իշխանությունները փորձում են հատել այգու ծառերը և դրա փոխարեն առևտրի կենտրոն կառուցել: Մենք դեմ ենք վարչապետի քաղաքականությանն ընդհանուր առմամբ: Ամբողջ աշխարհն արդեն գիտի այդ մասին: Հույս ունենք, որ քաղաքական գործիչները ճիշտ եզրահանգումներ կանեն»,- հայտարարել են ցուցարարները:
Ինչ մտահոգություններ ունեն այսօր Թուրքիայում ապրող հայերն ու որքանով են առնչվում այս իրադարձություններին: Այս հարցով «Ռադիոլուր»-ը դիմել է Թուրքիայի «Ժամանակ» օրեթերթի խմբագիր Արա Գոչունյանին: Նրա խոսքով, հայրեն ապրում են նույն մտահոգություններով, ինչ հասարակության մյուս անդամները և նույն սպասողական վիճակում են:




