
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»,- գրել է Արայիկ Հարությունյանը:




