ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։

Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։

  • Վերականգնվող ճանապարհներն են՝
  • Շիրակ-Կամո (5 կմ)
  • Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.3 կմ)
  • Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.9 կմ)
  • Մ2-Նորավան (5.3 կմ)
  • Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)
  • Մ4-Սևան-Աղթամար համալիր- Մ4 (5.3 կմ)
  • Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (14.5 կմ)
  • Լուկաշին-Հ17 (3.2 կմ)
  • Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)
  • Խոտ (2 կմ)

2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։

Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 8⃣3⃣5⃣կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։

https://www.facebook.com/armroad.am/posts/3390040837780253

Կարդացեք նաև

Back to top button