ԿարևորՄիջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 114-ի

Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 114-ի: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը:

«Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 114 , վիրավորվել 1035 մարդ», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր 110 զոհվածների մասին:

Անցած ուրբաթ կեսօրին 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արեւմուտքում, էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում ՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: Երկրաշարժը զգացվել է նաև մոտակա Հունական կղզիներում. Հույն սեյսմոլոգները գնահատել են դրա ուժգնությունը 6.9 բալ: Առնվազն 20 շենք փլուզվել է Իզմիրում:

Կարդացեք նաև

Back to top button