ԿարևորՀասարակություն

Արցախում սկանդինավյան խաղաղապահների գաղափարը պետք է քննարկվի հակամարտության կողմերի հետ

ԱՄՆ-ի կողմից առաջարկված սկանդինավյան խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում տեղակայելու գաղափարը պետք է համակարգված լինի հակամարտության կողմերի հետ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Անհրաժեշտ է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցելուց հետո»,-նշել էր նա:

Հարցին, թե ռուսական կողմը տեղյա՞կ է գաղափարին, Ռուդենկոն պատասխանել է՝ «մենք միայն գիտենք, թե ինչ է ասել (ԱՄՆ ազգային անվտանգության օգնական) Ռոբերտ  Օ՛Բրայանը»:

Ավելի վաղ Օ’Բրայանը, խոսելով Լոս Անջելեսում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, ասել էր.

«Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար»:

Կարդացեք նաև

Back to top button