
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերն են այսօր ներկայացրել կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը: Քանի որ տարին հոբելյանական է, ամեն ինչ արվել է, որպեսզի ծրագիրը լինի շատ ավելի շքեղ, իսկ պատվավոր հյուրերի ցանկը շատ ավելի ներկայացուցչական, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Միքայել Ստամբոլցյանը: Այս տարի կներկայացվեն նաև «Վրացական կինո», «Քույր փառատոններ», «Հայեր.Հայացք ներսից և դրսից» հատուկ ծրագրերը:




