«Անկոտրում Արցախ». ռուսական արտադրության փաստագրական ֆիլմ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և մինչ օրս ընթացող ռազմական գործողությունների մասին:
Ռուս լրագրողները ներկայացնում են խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, լրագրողների թիրախավորումը, ճակատ մեկնող կամավորներին և հայ ժողովրդի անկոտրում պայքարը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ:
Ֆիլմում ներկայացվում են փաստեր՝ Արցախի ռմբակոծված քաղաքներից ու բնակավայրերից։




