
Syuniacyerkir.am-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ին Գորիս այցից հետո հայտնի է դարձել, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր և մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։
Այունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռևս պատերազմի առաջին օրերից, գրում է կայքը:




