
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ: Զեկույցը ներկայացրել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Հանդիպմանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:




