ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական ԱԹՍ-ի հասցրած հարվածից տուժած 14 տարեկան երեխայի վիճակը ծանր է

Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Կարդացեք նաև

Back to top button