ԿարևորՀասարակություն

Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի ՊՆ-ի՝ Թարթառի և Աղջաբեդի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ հիմնովին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,- ասված է հայտարարությունում։

Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3326311554071648

Կարդացեք նաև

Back to top button