ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում հայտնաբերվել է հարվածային և կասետային 673 ռումբ

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։

Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային 673 ռումբ։

Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/807053790130550

Կարդացեք նաև

Back to top button