
«Հարգելի ՛ հայրենակիցներ,
Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ ակտիվ հանդիպումներ է ունենում աշխարհազորի հետ:
«Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»:




