ԿարևորՀասարակություն

Աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք ունեցող վիրավորված քաղաքացիները կարող են դիմել սոցապ նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով. 

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով: Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ»:

https://www.facebook.com/mlsa.am/posts/3273008566145154

Կարդացեք նաև

Back to top button