ԿարևորՀասարակություն

Սերժ Թանկյանը 250 հազար դոլար է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին

Երաժիշտ Սերժ Թանկյանը 250 հազար դոլար է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին։ Հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։

https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/posts/3306231269424053

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել էր արտերկրի մեր հայրենակիցներին՝ Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակություն անելու և «իրենց խրամատումներում պայքար մղելու» համար:

«Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն ծառայում է իր նպատակին բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ: Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է: Ես վստահ եմ, որ դուք ամեն րոպե ու ամեն վայրկյան այն ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում:  Ամենքս դեպի մեր խրամատը: Ի գո՛րծ»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button