
Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և օդային այլ միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտում, Շուշիում և այլ բնակավայրերում։
Գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ Հայկական հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին դիպուկ հրետանային ու հրթիռային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել։ Մոտավորապես երեք համահավաք բրիգադների՝ լավ սպառազինված, կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը։ Այսօր ճեպազրույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը
Այդ զորախումբը կրել է զգալի կորուստներ: «Նահանջի ժամանակ փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք կոչ արեցինք իրանական կողմին հետևել այս գործողություններին և թույլ չտալ գետն անցնել»,- ասել է նա։
Օրվա ընթացքում խոցվել է նաև ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա։ «Եվ տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է, և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանց, որտեղ ոչնչացվել են մոտ 200 զինծառայողներ՝ գտնվելով նավթամթերքի բազային հարակից տարածքում»,- նշել է նա։
Հակառակորդը մեծ ուժեր ու միջոցներ է կիրառում, մեր զինծառայողները հաջողությամբ դիմադրում ու հետ են շպրտում, ասել է Արծրուն Հովհաննիսյանը։




