ԿարևորՀասարակություն

Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են 3 ինքնաթիռ

Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Ինչպես հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից, մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են:

Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել:

Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:

Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/800783707424225

Կարդացեք նաև

Back to top button