ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություն են տաարծել, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնությունների աճը:

Մենք ցավում ենք և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել, բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման, վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button