ԿարևորՔաղաքական

Հայկական կողմի պատասխանը լինելու է խիստ կործանարար, եթե ադրբեջանական կողմը կիրառի ավելի մեծ տրամաչափի հրթիռային համակարգ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»,- գրել է Ստեփանյանը:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3286751668027637

Կարդացեք նաև

Back to top button