
Արցախում սկսված պատերազմը շարունակվում է, և ամեն ժամ ավելանում է երկու կողմերի կորուստների թիվը։ Razm.info-ն ներկայացրել է սպանված ադրբեջանցիների ևս 35 անուն: Սոցցանցերում ադրբեջանցիների գրառումները գնալով ավելանում են, սրանք առայժմ միայն եղած տվյալներից համակարգված անուններն են։
- Գյոզալով Խալիդ Հասան օղլու (Gözəlov Xalid Həsən oğlu), ավագ լեյտենանտ, Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) օդաչու, ծնված՝ 1996 թ., Բիլասուվարի շրջանի Աշաղը Ջյուռալի գյուղի բնակիչ;
Երեկ հայտնել էինք ՊՍԾ ևս մեկ սպանված օդաչուի մասին՝ Ղասիմով Աբբաս Ռզա օղլուն։ Վերջինս սպանվել էր սեպտեմբերի 27-ին։ Ելնելով այն հանգամանքից, որ նա ՊՍԾ-ից էր, ենթադրել էինք, որ սեպտեմբերի 27-ին հայկական կողմի խոցած ուղղաթիռներից առնվազն մեկը Մի-17 է եղել, քանի որ ՊՍԾ-ն այժմ այդ մոդելի ուղղաթիռներ է շահագործում։ Հավանական տարբերակ է, որ Գյոզալով Խալիդը և Ղասիմով Աբբասը եղել են նույն ուղղաթիռի անձնակազմում, սակայն չի բացառվում նաև, որ նրանք խոցված երկու տարբեր ուղղաթիռների օդաչուներ լինեն։
- Ալմամմադով Էմին (Emin Əlməddəmov), ծնված 1989 թ., Շամքոր քաղաքի բնակիչ;
- Հասանով Ագիլ Նոֆալ օղլու (Həsənov Aqil Nofəl oğlu), լեյտենանտ, 24 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 28-ին;
- Գուրբանով Ռամիլ Սուդեյիֆ օղլու (Qurbanov Ramil Sudeyif oğlu);
- Գասըմով Ֆաիգ Գաչայ օղլու (Qasımov Faiq Qaçay oğlu), փոխգնդապետ, Սումգայիթ քաղաքի բնակիչ: Սպանվել է սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի ազգային հերոս Հասանգուլու Գասըմովի հարազատ եղբայրն է;
- Մամմադով Էլջան Զյոհրաբ օղլու (Məmmədov Elcan Zöhrab oğlu), ենթասպա;
- Իբրահիմխելիլով Սոյխան Էլդենիզ օղլու (İbrahimxelilov Soyxan Eldeniz oğlu), Աղդաշի շրջան Աղզիբիր գյուղի բնակիչ;
- Իլգար Բյուրջալիև (İlqar Bürcəliyev), Գյանջայի շրջանի բնակիչ;
- Զիյա Սամադով (Ziya Səmədov), կապիտան, ռազմաբժիշկ, ծնված՝ 1987 թ., Մասալլը շրջանի բնակիչ;
- Ջաֆարլի Ռյոյալ Իքրամ օղլու (Cəfərli Röyal İkrəm oğlu), ծնված՝ 1998թ․, Բայլականի բնակիչ;
- Աբբասով Թողրուլ Բայրամ օղլու (Abbasov Toğrul Bayram oğlu), 30 տարեկան, Աղջաբեդիի Հաջըբեդելի գյուղից;
- Ասադով Բախըշ Խալիգ օղլու (Əsədov Baxış Xaliq oğlu), Աղդամի բնակիչ;
- Բալաքիշիև Գարա Էմիրխան օղլու (Balakişiyev Qara Emirxan oğlu), Բայլականի բնակիչ;
- Թաղըև Ալի (Tağıyev Əli), 20 տարեկան, Սալյանի շրջանի բնակիչ;
- Սալահով Քյամիլ (Salahov Kamil), Եվլախի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին Թարթառի ուղղությամբ;
- Ալլահվերդիև Ռյովշեն (Allahverdiyev Rövşen), ենթասպա, Աղջաբեդիի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ի գիշերը Ֆիզուլու ուղղությամբ;
- Օրուջով Նեմեթ Աքբար օղլու (Orucov Nemet Əkbər oğlu), լեյտենանտ, հուղարկավորվել է սեպտեմբերի 28-ին;
- Հասանով Սերխան Հաբիլ օղլու (Serxan Həsənov Habil oğlu), Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին;
- Ալիև Ֆարիդ Համլեթ օղլու (Əliyev Fərid Hamlet oğlu), 19 տարեկան, Իսմայիլլի շրջանի Քյուրդմաշը գյուղի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 28-ին;
- Գաֆարով Սամեդդին Ռասիմ օղլու (Qəfərov Saməddin Rasim oğlu), ենթասպա, Իսմայիլլի շրջանի Գուբախալիլլի գյուղիբնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 28-ին;
- Էմին Մամմադով (Emin Məmmədov), ենթասպա։ Սպանվել է սեպտեմբերի 28-ի գիշերը՝ Ֆիզուլու ուղղությամբ;
- Զամանով Մահամմադ Ռահման օղլու (Zamanov Məhəmməd Rəhmən oğlu), Նախիջևանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին;
- Աբբասով Աղբաբա (Abbasov Ağbaba), սպանվել է սեպտեմբերի 29-ին;
- Բադալով Էլմադդին (Badalov Elməddin), 19 տարեկան, Ֆիզուլու շրջանի Քերիմբեյլի գյուղից։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին;
- Ասթանլը Իգբալ (Astanlı İqbal), շարքային, ծնված՝ 1996 թ., Բիլասուվարի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին;
- Հյուսեյնով Աքբար (Əkbər Hüseynov), 19 տարեկան, Բաքվի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին;
- Մամմադով Ֆախրի Հաբիլ օղլու (Məmmədov Fəxri Habil oğlu), Բաքվի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին;
- Մեջիդով Ագիլ Այդին օղլու (Mecidov Aqil Aydin oglu), Թովուզի շրջանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին;
- Իսմայիլով Ագիլ Էլի օղլու (İsmayılov Aqil Eli oğlu), ծնված՝ 1996 թ.: Նախիջևանցի է, սպանվել է Թարթառի ուղղությամբ՝ սեպտեմբերի 29-ին;
- Շիրալիև Ինթիգամ Բախտիյար օղլու (Şirəliyev İntiqam Bəxtiyar oğlu), շարքային, ծնված՝ 1997 թ., Գյոյչայ շրջանի Փոթու գյուղի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին;
- Ալիև Բահրուզ Էլման օղլու (Əliyev Bəhruz Elman oğlu), Բաքվի բնակիչ;
- Մալիքով Ագիլ (Məlikov Aqil), կապիտան;
- Վելիև Հիդի Բախթիյար օղլու (Veliyev Hidi Bəxtiyar oğlu), Գորանբոյի բնակիչ;
- Քարիմլի Ռամին (Kərimli Ramin), Իմիշլիի շրջանի բնակիչ;
- Ագաքիշիև Նուրան (Nuran Agakişiyev), 18 տարեկան, Բաքվի բնակիչ:
Նախկին երկու ցուցակների հետ միասին արդեն հայտնի է 82 անուն։




