
Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, որ միացել են իրենց կոչին և կատարել արյունատվություն:
«Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:
Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:
Շնորհակալ ենք»,-տեղեկացնում է Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։




