ԿարևորՀասարակություն

Արյուն հանձնող կամավորները նախապես պետք է գրանցվեն կուտակումներից խուսափելու համար

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, շնորհակալություն հայտնելով արյունատվության կոչին արագ արձագանքելու համար:

«Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված:

Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով:

Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք և կամավորներ, որոնց կենտրոնը կսպասարկի մինչև օրվա վերջ:

Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button