
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել։
«Տավուշ Բերդի հնագիտական պեղումները գերազանցում են մեր բոլոր սպասումները։ Բերդ համայնքը (Շամշադինը) դառնում է զբոսաշրջային ոլորտում ներդրումներ անելու մի նոր ու շատ գրավիչ վայր։ Վայելի՛ր իրական Տավուշի անիրական գեղեցկությունը»,- գրել է Ռոբերտ Ղուկասյանը։
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպել է 2019 թ-ի ամռանը Կալավան այցի ժամանակ։ Ծանոթանալով Կալավանը զբոսաշրջային ակտիվ գոտի դարձրած Ռոբերտ Ղուկասյանի ծրագրի հետ, վարչապետը որոշել էր նրան խորհրդական նշանակել` նրա փորձը այլ գյուղերում նույնպես ներդնելու համար։




