ԿարևորՄշակույթ

Եղիշե Թադևոսյան-150. նկարչի հայրական տան պատը՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձան

Եղիշե Թադևոսյանի 1921 թ. ավարտում է դեռևս 1890 թ. սկսած, ապա մի կողմ թողած «Մեր փողոցը Վաղարշապատում» կտավը: Հարթ տանիքներով կավաշեն միահարկ շինություններով, մեկընդմեջ խուլ պատերով ու մուգ կանաչ սաղարթախիտ ծառերով եզերված հին Էջմիածնի տիպական նիստուկացով նեղլիկ փողոցում նկարիչը պատկերել է հայրական տան պատն ու փայտե դռան շեմին նստած ճերմակ մորուքով ու ավանդական հագուկապով մի ծերունու (նկարչի պապը):

Մինչ օրս Ռոմանոս Մելիքյան փողոցում պահպանվել է Թադևոսյանի հայրական տան՝ կտավում պատկերված պատի հատվածը, որին այսօր արդեն տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

https://www.facebook.com/NationalGalleryOfArmenia/posts/3701975176480236

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում մեկնարկել են հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները:

Թանգարանում կբացվի նկարչի անվանական ցուցասրահը, որն ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի — 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման և իմաստավորման գործում:

Ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում նկարչի ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:

Ցուցադրության կարևոր մաս են կազմում էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները: 

Կարդացեք նաև

Back to top button