
Այսօր ընթացող Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ից: ՍԴ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:
Ինքնառաջադրված թեկնածուն ըստ խոսակցությունների՝ Երվանդ Խունդկարյանն է: Շաթիրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ մասին լուրերը:
«Ինքնաառաջադրվեց մեկ թեկնածու, դատավորներից մեկը ևս մեկ թեկնածուի առաջադրեց, ինչից հետո այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց: Ըստ էության, թեկնածուն մեկն է: Թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարց ու պատասխանը: ՍԴ աշխատանքային սահմանակարգը ընդմիջվեց և կվերսկսվի վաղը»,- հայտնել է Շաթիրյանը։




