ԿարևորՀասարակություն

Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ

ՀՀ նախագահի աշխատակազմը լուսանկարներ է հրապարակել, նաև «Անկախության տոնին ընդառաջ…» վերտառությամբ ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը, որը հնչել է 2019 թվականի սեպտեմբերի 21-ին:

«Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության:

Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը: Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով»:

https://www.facebook.com/Armpresident/posts/656462478336359

Կարդացեք նաև

Back to top button