ԿարևորՀասարակություն

Վեդիում բնակելի շենքերի բակերն ասֆալտապատվում և բարեկարգվում են

Արարատի մարզի Վեդի համայնքում ամբողջ թափով սկսվել են Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները: Վեդիում այս պահին իրականացվում են՝

  • Կասյան 26/1, 26/2, 26/3, 26/4, 26/5, 26/6, 26/7, 26/8,26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13, Արարատյան 41, Թումանյան 3,3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում և բարեկարգում
  • Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում
  • Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում

«Վեդի համայնքում շրջայցի ժամանակ զրուցել եմ Վեդիի բնակիչների հետ, այդ թվում՝ համայնքի երեխաների, լսել նրանց հուզող հարցերը, քննարկել առաջիկայում կատարվող աշխատանքները: Իսկ երբ այցելեցինք Պուշկին 1 բակ՝ ծանոթանալու բակի բարեկարգման աշխատանքներին, բնակիչները, որոնք բակում սրճում էին, ինձ հրավիրեցին սուրճ խմելու: Սուրճի սեղանի շուրջ բնակիչների հետ քննարկեցինք, թե ինչպես են ընթանում աշխատանքները և խոսեցինք առաջիկա անելիքների մասին: Բնակիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ»,- Վեդիում շրջելուց և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին ծանոթանալուց հետո ֆեյսբուքի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

https://www.facebook.com/Garik.M.Sargsyan/posts/799073340859073

Կարդացեք նաև

Back to top button