
ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների և մարզային գործընկերների հետ մասնակցել է COVID19-ի դեմ պայքարում Հայաստանի ջանքերին աջակցելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման և ընդունման արարողությանը։
Աջակցության ծրագրի շրջանակում Արմավիրի մարզպետարանին հատկացված անհատական պաշտպանիչ միջոցներն ու արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը կփոխանցվեն մարզային ամբուլատորիաներին և կարևոր նշանակություն կունենան համավարակի հետ կապված բժշկական միջամտությունների հարցում:




