
«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի 14 աշակերտներ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Սարգսյանն ասել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամի միջոցներով իրականացվում են նման ծրագրեր հանրապետության տարբեր համայնքներում։
Ծրագիրը նպատակ ունի համայնքներում ապրող քաղաքացիների հոգսերը փոքր-ինչ թեթևացնելու։ Ըստ Կ. Սարգսյանի հիմնադրամը նման նախաձեռնությամբ օրերս հանդես կգա նաև Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում։
Դաշուշենի համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը գյուղի բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ի դեմս Կարեն Սարգսյանի, դպրոցականներին աջակցություն ցուցաբերելու համար։






