ԿարևորՀասարակություն

Օտտավայում հայկական եռագույնը կբարձրացվի

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի առջև կբարձրացվի հայկական եռագույնը։ Դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը կմասնակցի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը։

Կանադայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել արարողությանը՝ տեղական ժամանակով առավոտյան 09։00-ին։

https://www.facebook.com/ArmEmbCan/photos/a.313536512106594/3112943485499202/?type=3&theater

Նիագարայի ջրվեժը ևս լուսավորվելու է Հայաստանի դրոշի գույներով։

Հայաստանն իր անկախության 29-ամյակը նշելու է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին:

Կարդացեք նաև

Back to top button