Վերլուծական

Կառուցողական կեցվա՞ծք, թե՞ հերթական ձևականություն

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Մայիսի 21-ին Մոսկվայում կայացած Լավրով-Մամեդյարով հադիպման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովին զարմացրել է երկու փաստ, նախ, որ Ադրբեջանի ու Ռուսատանի արտգործնախախարներին ուղղված լրագրողների առաջին հարցը վերաբերել է ոչ թե քաղաքական լուրջ խնդիրնեին , այլ երգի՝ «Եվրատեսիլ» փառատոնում միմյանց տրված միավորների հաշվարկին:
Հայ քաղաքագետին զարմացրած երկրորդ փաստը Ադրբեջանի արտգործնախարարի, Մարկարովի բնորոշմամբ առավել կառուցողական մոտեցումն էր բանակցային գործընթացին։

«Ակնհայտ է , որ բանակցային գործընթացում Ադրբեջանը ցուցաբերում է որոշակի ակտիվություն:  Գործ ունենք իրական կառուցողական կեցվածքի՞, թե՞ հերթական ձևականության հետ, ցույց կտա միայն ժամանակը»,- ասաց նա։

Նշենք , սակայն, որ ավելի բուռն քննարկումների առիթ էր դարձել հիշյալ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությությունը։
Անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին՝ Լավրովն ասել էր. «Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրողների համար: Ստատուս քվոն փաստում է ոչ միայն  ադրբեջանական տարածքների  վերադարձի հարցի լուծված չլինելը, այլև`Հայաստանի տնտեսական շրջափակումը։ Այդ պատճառով՝ այստեղ պետք չէ որևէ մեկին համոզել ստատուս քվոյի անընդունելիության հարցում»,-ասել էր Սերգեյ Լավրովը:
Հայտարարությունը մեկնաբանելու համար հայ քաղաքագետը փորձում է պարզաբանել նախ ստատուս քվոյի դրական ու բացասական կողմերը։

«Ադրբեջանում ձևավորվում է մի սերունդ, որը չի տեսել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում և , ըստ էության, դա չի էլ պատկերացնում»,- ստատուս քվոյի դրական էլեմենտներից մեկն է առանձնացնում Ալեքսանդր Մարկարովը՝ չմոռանալով ընդգծել. «դե ֆակտո կարգավիճակը պետք է ստանա իր դե յուրե կարգավորումը»։
Ինչպիսին կարող են լինել ստատուս քվոյին հաջորդող փոփոխությունները, ըստ քաղաքագետի, կողմերից յուրաքանչյուրը, բնականաբար, դիտարկում է իր տեսանկյունից, բայց փոփոխությունների համար առնվազն պետք է վերականգնվեն բանակցությունները, ինչն էլ, ըստ նրա, կարծեք, տեղի է ունենում։

57 05 51, 10 02

Բանակցային գործընթացում Ադրբեջանի ցուցաբերած ներկա ակտիվությունը, այնուամենայնիվ, դժվար է մեկնաբանել: Գործ ունենք իրական կառուցողական կեցվածքի թե հերթական ձևականության հետ, ցույց կտա միայն ժամանակը

 

 

 

 

 

Back to top button