ԿարևորՀասարակություն

Ավստրալիայից Հնդկաստան, ՌԴ- ից Հայաստան. բոլոր արտագնա աշխատանքի մեկնողները խնդիրներ ունեն

Նրանք Ռուսաստանից եկան Հայաստան տարբեր պատճառներով, եկան  ու մնացին։ Օվկիանոսի մյուս կողմի ՝  Ավստրալիայի բնակիչներն էլ  գնացին ու  մնացին Հնդկաստանում։  Ընդհանրություն ու կապ կա՝ փակ են աշխարհի օդային դարպասները՝ արդեն  6 ամիս։

11 տարի  ՌԴ –ում  բնակվող Վարդան Բակուրաձեն   մարտին 3–ին   եկավ Հայաստան  ու մնաց այստեղ։ Հիմա ուզում է գնալ, բայց չի կարողանում։ Նա ու իր նման բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են ՌԴ մեկնել, բայց չեն  կարողանում։ Արդեն մի քանի շաբաթ  է, ինչ պարբերաբար հավաքվում են, բողոքի ակցիա անցկացնում։ Այսօր  խորհրդարանի  շենքի մոտ էին։

«Ես ընդհանուր խնդիր եմ բարձրացնում։ Մենակ ինձանով չի, մեկը  ընտանիքն է թողել էնտեղ, մեկը` աշխատանքը։ Թող մեզ կոնկրետ ասեն, ինչ է լինելու։  Թող կոպիտ  չհնչի, բայց բոլորս մի տնից չենք, մի հալի ենք»։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց՝  անհատապես բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստացել։ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  վստահեցրեց՝ հետևողականորեն բարձրացնում են քաղաքացիներին հուզող  խնդիրները։

«Ընտանիքներ են կիսվել, մարդիկ իրար վեց ամիս չեն տեսել։ Մեկը հրամանագրված աշխատող է, մյուսը՝ չհրամանգրված։ Մյուս կողմում հարյուրավոր քաղաքացիներ կան՝ ՀՀ պետհամարանիշներով մեքենաներով, որ կանգել–մնացել են։ Ոչ կարողանում են գալ, ոչ էլ կարողանում են այնտեղ մեքենաները վարել։

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամ,  տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն  Թունյանը հստակեցրեց.        

«Իրենց խնդիրը ոչ թե ՀՀ–ի հետ է, այլ  ընդունող երկրի, այս դեպքում ՌԴ հետ։ ՌԴ-ն պետք է թույլ տա, որ իրենք մտնեն այդ երկիր»։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հստակեցրեց՝ պետական բոլոր կառույցները գործընկեր կառույցների հետ բանակցում են, քննարկում։  Պատասխանը նույնն է՝ տարբերակված մոտեցում չի կարող լինել, չի  կարող ՌԴ Հայաստանի  100 բնակչի թույլատրել  իր երկիր մուտք գործել, սակայն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի  100 քաղաքացու մուտքը փակել։

 Դեռևս որևէ երկրի հետ կանոնավոր չվերթներ չեն վերականգնվում, ավելի վաղ  «Ռադիոլուրին»  հայտնել էր  «Զվարթնոց»  միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Այս պահին դեռ չարթերային  չվերթներն են  ժամանում «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններ։  Գրեթե ամեն օր ՌԴ–ից նման չվերթներ գալիս են Երևան ու վերադառնում։ Եթե նախկինում հիմնականում մեկ կազմակերպություն էր ավիափոխադրում իրականացնում, ապա այժմ նրանց միացել են նաև մյուսները։

Չարթերային թռիքչները ՌԴ տարբեր մասերից են՝ Մոսկվայից մինչև Սամարա ու Կրանսնոդար։ Հստակ թիվ, թե կոնկրետ ինչքան մարդ է ցանկանում ՌԴ  վերադառնալ,  չկա։  Պարզ չէ նաև, թե երբ կբացվեն օդային սահմանները։

Կարդացեք նաև

Back to top button