ԿարևորՀասարակություն

24 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի կանցնի ՀՀ կառավարությունում

24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Նրանք այսօրվանից մեկնարկում են: Առաջին փուլով 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան», – նշված է հաղորդագրությունում:

Ծրագրի մասնակիցներին ողջունել ու բարի գալուստ է մաղթել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս է հայտնել, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն:

Այնուհետ մասնակիցներին «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը ներկայացրել են հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ են տվել:

COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ:

https://www.facebook.com/DiasporaHighCommissioner/posts/1263429320676064

Կարդացեք նաև

Back to top button