ԿարևորՏնտեսական

Ելակի մշակումը՝ հաջողված և եկամտաբեր բիզնես Տավուշի մարզում

Մարզպետարանի և «ԿԱՄՐՋԱԿ» ՀԿ-ի համագործակցության արդյունքում մշակվել և իրականացվում է ելակի այգիների հիմնման ու զարգացման ծրագիրը:

Մարզի հաջողած տնտեսվարող «Բերք» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ելակի մշակմամբ և իր բերքն իրացնում է տեղական շուկայում և արտահանում է այլ երկրներ, շահագրգռված է աջակցելու Տավուշի մարզում ելակի մշակության ընդլայնման գործում:

Օգտագործելով հաջողակ տնտեսվարողի փորձը և գիտելիքները, հնարավորություն է տրվում տնտեսություններին ստեղծելու ելակի մշակության փոքր տնտեսություններ, որոնք ընթացքում կընդլայնվեն և ընտանիքների համար կհանդիսանան եկամտի աղբյուր: Ծրագիրը դեռևս գործում է Տավուշ և Ն. Ծաղկավան գյուղերում:

https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/785826415501893

Կարդացեք նաև

Back to top button