ԿարևորՀասարակություն

Երևանում փլուզված շենքի բնակիչը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 29-ին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Էդգար Մ․-ն (ծնված 1979 թ․) մահացել է։ Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյունի և փլուզման պատճառով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքի 5-րդ մուտքն ամբողջովին փլուզվել էր։

Փրկարարները փլուզված շենքի փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դի։

Կարդացեք նաև

Back to top button