ԿարևորՀասարակություն

Գանձագողության փորձ՝ հուշարձանի տարածքում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել է գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։

Նա Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության (մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. թվագրվող) հուշարձանի տարածքում նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և մոտենալով հուշարձանին տեսել է, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում է միջնաբերդի ներսում։ Երկրորդ անձնավորությունը «որոնողական» աշխատանք է իրականացրել քիչ հեռու։

Մանուկ Մանուկյանը ներկայացել է և պահանջել դադարեցնել՝ միաժամանակ տեղեկացրել, որ քաղաքացիների արարքը քրեորեն պատժելի է։

ՊՄՊ մարզային ծառայության պետն ահազանգել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արագածոտնի ոստիկանություն և ԱԱԾ։

Իրավապահները օպերատիվ են ահազանգել, գանձագողերն արդեն ոստիկանության բաժանմունքում են և բացատրություն են տալիս։

https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3230704103714918

Կարդացեք նաև

Back to top button