ԿարևորՀասարակություն

Oծվեց Միածնաէջ Մայր տաճարի զանգակատան խաչը

Այսօր՝ օգոստոսի 27-ին, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվել է Մայր Աթոռի Միածնաէջ Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը։

Մայր Տաճարի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվել է խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Հովնան Սրբազանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը սրբալույս մյուռոնով օծել են այն։

«Խաչի Քո, Քրիստոս» շարականի երգեցողության ներքո կատարվել է խնկարկություն։ Այնուհետև ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո օծված խաչը կռունկով բարձրացվել և տեղադրվել է զանգակատան գմբեթին։

https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1449647805227186

Կարդացեք նաև

Back to top button