
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սահմանապահ Այգեպարից նոր լուսանկարներ է հրապարակել:
Հուլիսին հրետակոծումից մի քանի տասնյակ տների տանիքներ վնասվել էին: Վնասված տանիքները վերանորոգվում են: Նախկին շիֆերին փոխարինում են կարմիր կղմինդրե տանիքները:




